Ազատության հրապարակից մեկնարկել է «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով երթը (Ֆոտո)
ՀասարակությունԵրեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի «Հաց բերող»: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթին մասնակցում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մտավորականները, «Սասնա ծռեր» խմբի աջակիցներ, «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներ, «Հաց բերողի» աջակիցներ:
Երթի մասնակիցները Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվում են ՀՀ գլխավոր դատախազության շենք՝ պահանջով անմիջապես ազատ արձակել փետրվարի 9-ին կալանավորված Արթուր Սարգսյանին:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է:
