Դոլարի վերելքը կանգ առավ. այն մի փոքր էժանացել է
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 14-ին, կազմել է 486.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.43 դրամ (նվազել է 1.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 606.64 դրամ (նվազել է 2.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.44 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 281.11 դրամ, ոսկի՝ 19,119.98 դրամ, պլատին՝ 15,627.62 դրամ։
Փետրվարի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում գործարք չի կայացել: