Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը
ՍպորտՍոֆիայում փետրվարի 21-27-ը տեղի կունենա Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 բռնցքամարտիկով:
Բուլղարիայի մայրաքաղաքում մեդալների համար կպայքարեն՝ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: