Պեսկովը՝ Ֆլինի հրաժարականի մասին. դա մեր գործը չէ
HeaderԿրեմլում կարծում են, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականն ԱՄՆ-ի ներքին գործն է: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք որեւէ կերպ չէինք ցանկանա մեկնաբանել, դա ամերիկացիների ներքին գործն է, նախագահ Թրամփի վարչակազմի ներքին գործը: Դա մեր գործը չէ»,- ասել է Պեսկովը:
Նախօրեին Կրեմլում չէին մեկնաբանել նաեւ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հակառուսական պատժամիջոցների հարցով Մայքլ Ֆլինի զրույցների շուրջ սկանդալը: