Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Պակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական» Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի


«Մի հայացք գցում եմ աղջկաս վրա, ամեն ինչ փոխվում է». Նաիրա Մովսիսյանը՝ մեծացած դստեր և խիստ լինելու մասին

Life

Tert.am Life–ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական դադարից հետո վերադարձել է եթեր՝ նա խաղում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում։ Tert.am Life–ը Նաիրայի հետ խոսել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ տևական դադարի ու դստեր մասին։ Նաիրայի աղջիկն արդեն 1 տարեկան 2 ամսական է։ Դերասանուհին մեզ է տրամադրել դստեր նոր լուսանկարները։

-Նաիրա, երկարատև դադարից հետո ներկայացաք «Եթե գտնեմ քեզ» սերիալում:  Առաջարկը գրավի՞չ էր, թե ճիշտ ժամանակին արվեց:

-Ե´վ ժամանակն էր նպատակահարմար, և´ նախագիծն էր հետաքրքիր: Շատ հետաքրքիր կոլեկտիվ է հավաքվել՝ գրեթե բոլորս մասնագետներ ենք, նյարդեր քայքայելու կարիք չի լինում: Կերպարը ևս հետաքրքիր էր: Մի քանի բնավորություն խաղալու, դիապազոնը մեծացնելու հնարավորություն կա:

- Ձեր աշխատանքային դադարը պայմանավորված էր փոքրիկի ծննդով: Եթե չեմ սխալվում, դայակի օգնության դիմել չէիք ցանկանում: Հիմա ո՞ւմ խնամքին եք թողնում ձեր աղջկան, երբ նկարահանումների եք լինում:

-Ամեն դեպքում, եղավ ընթացք, երբ դիմեցի դայակի օգնությանը, քանի որ ընկերուհիս, ով օգնում է երեխայի խնամքի հարցում, քննությունների էր, մայրս էլ աշխատում էր: Հիմա համատեղում ենք՝ կա´մ մայրս, կա´մ ընկերուհիս երեխայի կողքին են լինում: Եթե առիթ լինի, կարող եմ աղջկաս նույնիսկ նկարահանումների տանել ինձ հետ, որովհետև շատ խելոք է: Իմ նկարահանումներն էլ կարճ են տևում, քանի որ արագ եմ աշխատում:

-Շատ մայրիկներ ասում են, որ ափսոսում են այն ժամանակը, որ անցկացնում են աշխատավայրում, ոչ թե երեխայի կողքին: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Ես չեմ ափսոսում, որովհետև երեխայիս տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան իմ պատկերացմամբ՝ մայրը պետք է լինի երեխայի կողքին: Չեմ ուզում շատ երես տալ իրեն կամ շատ կապվի ինձ հետ:

-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասել էիք, որ շատ խիստ մայրիկ եք՝ երեխան ամեն ինչ ժամով է անում և ոչ մի շեղում չի լինում: Շարունակում եք այդ մեթոդո՞վ դաստիարակել երեխային, գո՞հ եք արդյունքից:

-Ոչինչ չի փոխվել: Հիմա էլ է մեզ մ,տ ամեն ինչ ժամերով և հստակ: Ունենք քնելու, խաղալու, ուտելու հստակ ժամեր: Եթե նույնիսկ նա փորձում է կամակորություն անել, չի օգնում: Երեխան կամակոր է դառնում, երբ ինչ-որ բան ասում ես՝ ոչ, կողքից ասում են՝ այո: Երբ իրեն շրջապատող մարդիկ համակարծիք են, երեխան առողջ մթնոլորտում է մեծանում:

Ես արդեն զգում եմ դրա արդյունքը: Աղջիկս կամակոր չէ: Բոլորը կարող են փաստել, որ եթե ես մի հայացք գցում եմ իր վրա, միանգամից ամեն ինչ փոխվում է:  Այս տարիքում ուրիշները պլանշետներով, հեռախոսներով են զբաղվում, իմ աղջիկն օրվա մեջ մոռանում է՝ դա ինչ է: Նա բացարձակ կախված չէ տեխնիկայից: Կարծում եմ՝ դեռ կհասցնի:

-Ինչպե՞ս եք պահում սահմանը, որպեսզի երեխան վախով չմեծանա:

-Ես չեմ վախեցնում իրեն, ուղղակի հետաքրքիր խաղեր ենք հորինում իր համար: Ես իր հետ խոսում եմ, բացատրում՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Ընդգծում եմ՝ ոչ թե՝ ինչը չի կարելի, այլ ինչն է սխալ: Երբ երեխան ունենում է զբաղմունք, հետաքրքրություն և իրեն բացատրում ես, միանգամից լսում է քեզ: Երեխան սպիտակ թուղթ է, որի վրա կարող ես գրել այն, ինչ ուզում ես:

Դեռ չծնված ժամանակ ես իր հետ խոսում էի: Շատ եմ կարևորում դա: Հիմա ինքն այնպիսի բաներ է անում, որ զարմանում եմ, հետո հիշում եմ, որ հղիության ընթացքում ես էլ արել դա: Կարծում եմ՝ իրենք լսում ու հասկանում են ամեն ինչ: Նույնիսկ, երբ խաղում էր փորիկի մեջ, ես ասում էի՝ խելոք մնա, մաման ներկայացում ունի, խելոք մնում էր մի կողմի վրա ու վերջ: Պետք է զբաղվել երեխայի հետ, խաղալ, հետաքրքրություն մտցնել իր առօրյայում, որպեսզի չարաճճիություններ  չանի: Իհարկե, պետք է նաև ժամանակ տալ, որ տունը թափի, բայց դա սահման ունի: Առաջին հերթին իրեն չպետք է թվա, որ այս կյանքում ամեն ինչ կարելի է: Բացի այդ, որպես ծնող՝ չհոգնես, առօրյադ լցնես ոչ թե կենցաղով մաքրությամբ, այլ իր հետ շփվելով, խաղալով:

–Ինչպե՞ս եք կազմակերպում համատեղ ժամանցը։

–Ես ու աղջիկս ավելի մտերիմն ենք տանից դուրս, երբ իրեն տանում եմ խաղահրապարակ, կառուսելներ: Այդ ժամանակ մենք իրար հետ լավ ենք լեզու գտնում:  Տանն ավելի բարդ է, որովհետև ես տանն ավելի հանգիստ, պարփակված եմ: Դրսում շատ լավ ենք հասկանում իրար:

Այսինքն՝ տանը Դուք ուզում եք  մենա՞կ մնալ, չշփվե՞լ:

–Հա, ուզում եմ հանգստանալ այն առօրյայից, որ աշխատել եմ, հոգնել, այլ մտահոգություններից:

– Մոր և երեխայի հարաբերությունների ջերմությունը մանկուց է ձևավորվում։ Ձեր ասածը շատ նուրբ սահման ունի, որպեսզի երեխայի հետ հարաբերությունները չվատանան: Ո՞րն է Ձեր բանաձևը, որպեսզի չկորցնեք երեխայի հետ ջերմ հարաբերությունները։

–Մի անգամ  խստությունից խոսել էինք, մեկնաբանություններում բոլորը գրել էին՝ երեխայի հետ չի կարելի խիստ լինել: Խիստ չի նշանակում գոռալ-ճվալ, սպանել: Խստությունն այն է, որ դու իրեն ճիշտ ուղղության վրա ես դնում՝ ըստ քեզ: Օրինակ՝ սխալ է մատիկը տանել էլեկտրական հոսանքին: Դա վնաս է իր կյանքին:  Պարզ չէ՞, որ խաղերի միջոցով երեխային պետք է շեղես: Պետք է կարողանալ երկխոսության մեջ մտնել երեխայի հետ: Իմ աղջիկը հիմա չի խոսում, բայց մենք իրար հասկանում ենք: Երբեմն, ինքն իր բառերով, տառերով, վանկերով ինձ հավասար կռիվ է անում, հետո հասկանում է, որ չի հաղթի, սկսում է ժպտալ:

Երեխան ո՞ւմ է նման իր բնավորությամբ։

–Առայժմ՝ ինձ: Մայրս ասում է, որ իմ մանկությունն է, հատկապես՝ իր հանգստությամբ, ուտելով, քնելով: Նկարներով հայրիկին է նման, բայց իրականում իմ մանկությունն է:

Ձեր մայրն է՞լ է Ձեր հանդեպ է խիստ եղել:

–Մայրս ավելի խիստ է եղել, բայց հիմա զարմանում է, թե ինչու եմ ես  այդքան խիստ։ Ասում եմ՝ դու էլ ես այդպիսին եղել: Կան հարցեր, որոնց դեպքում ես ավելի խիստ եմ, կան հարցեր, որոնց դեպքում ավելի  թեթև եմ նայում: Օրինակ՝ թույլ եմ տալիս, որ ամեն ինչի ձեռք տա,  մատիկները շոշափեն։ Նյարդերը հանգստացնելու համար երեխան պետք է նաև թուղթ ճղի, որպեսզի կամակորություն չանի: Մի շարք մանրուքներ կան:

–Փաստորեն, երեխայի հոգեբանություն եք ուսումնասիրել։

–Իհարկե: Ես դա շատ վաղուց եմ ուսումնասիրել, երբ դեռ չգիտեի՝ որ  պետք է մայրանամ։ Դա միշտ հետաքրքրում էր ինձ: Կարծում եմ՝ երեխային  դաստիարակելու համար շատ կարևոր է հոգեբանություն ուսումնասիրել։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Պակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Սպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԵրևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի
Ամենադիտված