Արարատյան դաշտավայրում մինչև –20 աստիճան է սպասվում. Սուրենյան
ՀասարակությունԱԻՆ Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հերթական գրառումն է կատարել Facebook–ի իր էջում։
«Հատկապես Արարատյան դաշտի ջերմոցային տնտեսությունների համար: Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը կանխատեսվում է -13…-15, փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը -18…-20 աստիճան ցուրտ»,– գրել է Սուրենյանը։
Նախօրեին Սուրենյանը հայտնել էր, որ Երևանում նույնպես ջերմաստիճանը կրկին իջնելու է։