Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները

Հասարակություն

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը: 

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Եթե 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը:

Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նպաստ նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար, ընդ որում, նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով: Օրինակ` եթե ընտանիքում կա 3 երեխա և ծնվել են զույգ երեխաներ (նոր ծնվածների կարգաթվերն են` 4 և 5), երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան կապակցությամբ նպաստ կնշանակվի 5-րդ երեխայի համար սահմանված չափով (յուրաքանչյուր երեխայի համար` 1.5 միլիոն դրամ):

Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նպաստի մի մասը վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

Ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են`

ա. առաջին կամ երկրորդ երեխա -  50 000 դրամ,

բ. երրորդ կամ չորրորդ երեխա` 1 մլն  դրամ, որից հինգ հարյուր հազար դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 500 000 դրամ, որից 1 միլիոն դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով:

Պետական աջակցության հաշիվ, ինչպես նաև նպաստի` ուղղակի վճարվող գումարը ստանալու համար պետք է հաշիվներ բացել հետևյալ բանկերից որևէ մեկում`

«Անելիք Բանկ» ՓԲԸ

«Արարատբանկ» ԲԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

«ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ

«Յունիբանկ» ԲԲԸ

«ՎՏԲ Հայաստան Բանկ»  ՓԲԸ:

Նպաստի` ուղղակի վճարվող գումարը կարելի է ստանալ նաև առանց բանկային հաշիվ ունենալու:  Դրա համար դիմումում պետք է նշել այն բանկը («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ), որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը: 

 

Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին
Ամենադիտված