Հեռախոսն ամբողջ գիշեր միացնո՞ւմ եք լիցքավորման.կարդացեք սա
LifeՏեխնոլոգիաները մտել են մեր կյանք և պատկերացնել քեզ առանց հեռախոսի, համակարգչի կամ պլանշետի՝ գրեթե անհնար է։ Մենք գիտենք այդ մասին և հատուկ Ձեզ համար պատրաստել ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեր հեռախոսին ապրել երկար և երջանիկ։
Եթե հեռախոսը ամբողջովին լիցքավորված է, մի թողեք միացված լիցքավորման սարքին Թվում է դա ակնհայտ է, այնպես չէ՞։ Իսկ հիմա հիշեք, քանի՞ անգամ եք մոտեցել լիցքավորման սարքին, միացրել հեռախոսը և հայտնաբերել որ այն արդեն և վաղուց լիցքավորվել է 100%-ով։ Այդբիսի ծանրաբեռնվածությունը կործանարար է մարտկոցի համար։ Պետք չէ ձգտել 100%-ի Ձեր հեռախոսին հարկավոր չէ 100%-անոց լիցք։
Դա մարտկոցի համար վատ է։ Ավելի լավ է թողնել մի փոքր տեղ և միացնել հեռախոսը լիցքավորման, երբ հնարավորություն կա։ Դա Ձեզ բավարար է, որպեսզի չմնաք առանց կապի։ Լիցքավորեք հեռախոսը առաջին իսկ հնարավորության դեպքում Խորհուրդը ուղիղ կապված է նախորդի հետ։ Հեռախոսով խաղեր եք խաղում, թե հաղորդագրություններ եք գրում՝ եթե հնարավորություն կա՝ անմիջապես միացեք լիցքավորման սարքին, չսպասելով մինչև սարքը սկսի ազանշան արձակել, որ ժամանակն է «կերակրել» հավատարիմ ընկերոջը։ Հետևեք գերտաքացմանը Սմարթֆոնների մարտկոցները շատ զգայուն են ջերմության հանդեպ։
Apple ընկերությունը, օրինակ, խորհուրդ է տալիս լիցքավորման ժամանակ հեռախոսը հանել պատյանից։ Եթե լիցքավորումից հետո Ձեր հեռախոսը տաքացել է, մյուս անգամ փորձեք լիցքավորել այն առանց պատյանի։ Իսկ եթե գտնվում եք արևային վայրում՝ պատյանը հարկավոր է պահպանել, որպեսզի պաշտպանել սարքը արևի ճառագայթներից։