ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Դաշինքների Տրնդեզ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 13–ին հայաստանյան հասարակությունը նշում էր Տրնդեզը, հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը քաղաքական դաշտում ևս տրնդեզյան անցուդարձեր էին, ձևավորվում ու կազմալուծվում էին նախընտրական դաշինքներ։ 
Մասնավորապես՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրեցին նախընտրական դաշինքի հուշագիրը, մյուս կողմից՝ այս դաշինք դեռ չմտած, այս դաշինքից դուրս եկան Վիկտոր Դալլաքյանը, Արամ Գասպարի Սարգսյանն ու Պարույր Հայրիկյանը՝ իրենց կուսակցություններով։
Նախընտրական այս շրջանում քաղաքական դաշինքների պրակտիկան ընդհանուր առմամբ կարող էր նորմալ և տրամաբանական ընկալվել, եթե այդպիսի դաշինքների մեջ չմիավորվեին լիովին տարասեռ քաղաքական ուժեր։ Բացի այս, պարզվում է, որ մինչ դաշինքի վերջնական ձևավորումը քաղաքական դաշինքի շուրջ բանակցությունները հիմնականում սահմանափակվել էին ցուցակի կազմման խնդիրներով և խոսակցություններով։ Այս մասին հայտարարեց Պարույր Հայրիկյանը։ Մյուս կողմից՝ Վիկտոր Դալլաքյանն իր հայտարարությամբ բացահայտեց, որ այս ընթացքում տեղի են ունեցել ստվերային և լոբբինգային գործընթացներ՝ կրկին ցուցակի ձևավորման հարցով։
Դալլաքյանը նշել էր, որ դաշինքի ձևավորման գործում ակտիվ դերակատարություն է ունեցել Սամվել Բաբայանը։ 
Թե ինչ այլ ստվերային գործընթացներ են տեղի ունեցել այս դաշինքի շուրջ, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա առաջիկայում, սակայն այս դաշինքն արդեն իսկ մի շարք հարցեր է առաջադրում։ Եթե այս շրջանում մի շարք քաղաքական ուժեր՝ հավակնելով դերակատարություն ստանձնել երկրի քաղաքական կյանքում, մեծ դժվարությամբ են ընդհանուր հայտարարի գալիս դաշինքի ցուցակի շուրջ, ապա հարց է առաջանում, թե նրանք ինչ ծրագրով և ինչ տեսլականով են տանելու նախընտրական քարոզարշավ և, որ ամենակարևորն է, ինչպես են պատկերացնում իրենց գործունեությունը խորհրդարանում։
Պետք է խոստովանել, որ արդեն իսկ այս շրջանում ակնհայտ է, որ մենք գործ ունենք չափազանց արհեստականորեն ստեղծված քաղաքական միավորման հետ, որի ապագան, մեղմ ասած, շատ անորոշ է։
Բացի այս, հուշագիրն ստորագրելուց հետո ընդդիմադիրի դերում է հայտնվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն արդեն խոսում է երկրում քաղբանտարկյալների առկայության մասին։
Արդյոք Օհանյանին կհաջողվի՞ ապացուցել իր ընդդիմադիր լինելը, և արդյոք նա կարո՞ղ է հստակ և հրապարակային կերպով ներկայացնել հայաստանյան հասարակությանը տարիներ շարունակ վարչակարգի առանցքային գործիչներից մեկը լինելու իր շարժառիթները, դժվար է ասել։ Մյուս կողմից՝ Դալլաքյանի հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ այս դաշինքի երևացող ուժերի ետևում կան նաև այլ շրջանակներ, ինչն արդեն իսկ ստվերում է դաշինքի գործունեությունն ու ապագան, քանի որ ակնհայտորեն վերջինս ղեկավարվում է բոլորովին այլ ուժային կենտրոններից։ Թե ինչ հետևանք կունենա այս հանգամանքը դաշինքի համար, պարզ կդառնա արդեն ապրիլի 2–ին։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Օրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»
Ամենադիտված