Հունաստանի հետ կապված որոշումը կընդունվի առաջիկա օրերին. Մերկել
Ուշադրության կենտրոնումArmenpress.am-ը գրում է.
Հունաստանի հետ կապված որոշումը կընդունվի ոչ թե շաբաթվա, այլ մոտակա օրերի ընթացքում:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հուլիսի 7-ին նա ժամանել է Բրյուսել մասնակցելու ԵՄ հերթական գագաթնաժողովին:
«Մենք այսօրվա նիստում պատրաստվում ենք քննարկել, թե դա ինչպես կզարգանա: Ամեն դեպքում, մենք չունենք վերջնական նկարագիր: Սակայն պետք է ասեմ, որ խոսքը գնում է ոչ թե շաբաթների, այլ մի քանի օրերի մասին: Այսօր մենք կլսենք, թե ինչ է մեզ ցանկանում ասել Հունաստանի վարչապետը»,- ասել է Մերկելը: