Գեղեցիկ աչքեր ունենալու գաղտնիքը
LifeԱմերիկյան ամսագրում հրատարակված հետազոտության մեջ հետազոտողները պնդում են, որ արյունով լցված աչքերն ավելի տխուր են համարվում, հիվանդոտ և քիչ գրավիչ, հակառակ այն աչքերի, որոնց սպիտակուցը բնական գույն ունի:

Աչքերը կարմրում են, երբ աչքի թափանցիկ լորձաթաղանթի փոքրիկ արյունատար անոթները մեծանում են և լցվում արյունով՝ սպիտակուցին կարմրավուն երանգ հաղորդելով: Աչքի գեղեցկությունը համարվում է ընդհանուր, սակայն անհատի համար` կենսաբանական և հուզական վիճակի կարևոր ցուցանիշ
:Այս հետազոտության կամավորներին ցույց տվեցին աչքերի 200 նկարներ, որոնցից մի մասում աչքերի սպիտակուցները մաքուր էին, մնացածի մոտ`կարմիր, համակարգչով մշակված: Ըստ կամավորներին տրված հարցերի պատասխանի` արդյունքները ցույց տվեցին, որ կարմրած աչքերով մարդիկ առավել տխուր են, վատառողջ և քիչ գրավիչ:
Անի Գևորգյան