Պապարացիները կվճարեն Քարդաշյանին մերկ լուսանկարելու փորձի համար
Ուշադրության կենտրոնումՔիմ Քարդաշյանը շատ է նյարդայնացել՝ տեղեկանալով Լոս Անջելեսում սեփական տան լողավազանում իրեն լուսանկարելու և իբր ամբողջովին մերկ լուսանկարները ցուցադրել խոստացող նորությանը: Նրա իրավաբանները ֆոտոգործակալությանը սպառնացել են դատական հայց ներկայացնել, հայտնում է TMZ-ը:
Լուրը չորեքշաբթի օրը հայտնվել է լոսանջելեսյան X17 ֆոտոգործակալության կայքում: Քարդաշյանի փաստաբան Մարտին Սինգերը թղթակիցներին նամակ է գրել, որում ընկերությանը մեղադրել է ուղղաթիռից Քիմին լուսանկարելու համար:
Ավելին՝ թղթակիցները ստել են՝ ասելով, որ Քիմն առանց հագուստի է եղել, պարբերականին վստահեցրել է Սինգերը: Իրականում նա կապույտ բիկինիով է եղել, և երբ իր գլխավերևում տեսել է ուղղաթիռը, արագ սրբիչ է վերցրել, որ ծածկվի, վրդովմունքով նշել է իրավաբանը:
Սինգերը X17-ին զգուշացրել է, որ եթե ընկերությունը փորձի վաճառել լուսանկարը, նրան մեծ վնաս է սպառնում մասնավոր տարածք ներխուժելու համար: Սպառնալիքներից հետո լուսանկարները ջնջվել են:
Աղբյուրը՝ BlogNews.am