Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Պակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական» Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի


Հայ պաշտոնյաների սիրո պատմությունը (լուսանկարներ)

Life

Ինչպես են հայ պաշտոնյաները ծանոթացել իրենց կանանց հետ. 

310

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.

 

Տիկին Ռիտան, այն ժամանակ դեռ օրիորդ Ռիտան մասնացում էր երաժշտական դպրոցի իր սանի ծննդյան տոնին: Այնտեղ էր նաև Սերժ Սարգսյանը: Նա միանգամից հավանեց այս պայծառ, լուսավոր աղջկան: Հենց այդ օրը Սերժ Սարգսյանը նրան ուղեկցեց մինչև տուն:

Այն ժամանակ հանդիպել աղջկա հետ, ընդունված կարգ չէր: Եվ քանի որ նրա սիրելիի ընտանիքում հայրիշխանական կարգեր էին, Սերժ Սարգսյանը դիմեց վճռական քայլի:

Նա որոշեց իրենց համատեղ ծանոթ երեխային ամեն անգամ տանել երաժշտական դպրոց: Եվ այսպես, այս զույգը սկսեց ընկերություն անել: Նա հոգատար էր և սիրալի: Սերենադներ չի երգել, բայց ծաղիկներ, անշուշտ, նվիրել է:

«Մեր առաջին հանդիպմանը ես միանգամից 25 մեխակ ստացա, այն դեպքում, որ մինչև այդ երեք մեխակից ավել չէի ստացել: Դա այն մարդն էր, ում ես սպասում էի: Հորս նա միանգամից դուր եկավ»,-պատմում է Ռիտա Սարգսյանը:1234

Ավելի ուրախ հարսանիք, ընտանիքի ընկերները չեն հիշում: Ինչ անհրաժեշտ էր հարսանիքին կար, բայց քանի որ ժամանակները այլ էին, և Սերժ Սարգսյանն էլ պետական աշխատանքի էր, նրան շատ մեծ ճոխություններ թույլատրված չէին:

 

ա5

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր կնոջ` Աստղիկ Օհանյանի հետ նախարարը համակուրսեցիներ են եղել` ԵՊՀ տնտեագիտության ֆակուլտետում։

«Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ մենք իրար ասելու ինչ-որ բան ունենք։ Բայց շփման իմ առաջին առաջարկը մերժում ստացավ ապագա կնոջս կողմից: Շփում հաստատելու մյուս հնարավորությունն ընձեռվեց միայն 2-3 տարի հետո, եւ այն կարող է հնդկական ֆիլմի սցենար հիշեցնել:

Երբ առաջին անգամ հարցրեցի ապագա կնոջս, թե կարող է ընկեր ունի եւ այդ պատճառով է մերժում ինձ, նա պատասխանեց «այո»: Մենք սովորում էինք նույն կուրսում, բայց «ընկերն» այդպես էլ չէր երեւում:

Հետո ստացվեց այնպես, որ պետք է մեկնեի Սիրիա: Գնալուցս մեկ օր առաջ հավաքվել էինք ընկերներով: Հաջորդ օրն առավոտյան Բաղրամյան-Օրբելի փողոցների հատվածում հանդիպեցինք մեր մեկ այլ համակուրսեցուն: Քայլելով զրուցում էիք, երբ ձայն լսեցինք. Աստղիկն էր` ապագա կինս: Համակուրսեցիս ասաց. «Վայ, Աստղիկին փախցնում են»: Ընկերներով վազեցինք ձայնի ուղղությամբ, եւ այդ երիտասարդները, տեսնելով մեզ, դիմեցին փախուստի: Դրանից հետո ես Աստղիկի հետ լուրջ զրույց ունեցա եւ առաջարկեցի, որ իրեն ուղեկցեմ տուն, մինչեւ վտանգն անցնի: Փաստորեն այնպես ստացվեց, որ այդ վտանգը մինչ օրս էլ չի անցել (ժպտում է):

Մեր հարսանիքը կայացավ 1994թ. սեպտեմբերի 17-ին: Նոր էր զինադադարը կնքվել, մեր գյուղը տվել էր տոկոսային առումով ամենաշատ զոհերը: Գյուղում մինչ այդ միջոցառում չէր եղել, բայց մեր հարսանիքի օրն ամբողջ գյուղը ուրախանում, պարում էր: Այդ օրը համարում եմ կյանքիս ամենամեծ տոնախմբությունը, երբ ուրախանում էին բոլորը»,- պատմում է Արծվիկ Մինասյանը։

nikol

Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ լրագրող Աննա Հակոբյանի  հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու։
«Շատ էի լսել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը եւ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նա»,-պատմում է Աննան։

«Ինձ համալսարանից հեռացրեցին, քանի որ քաղաքական հայացքները չէի կիսում ռեկտորի հետ։ Այդ ժամանակ քարոզչություն էր իրականացվում, թե ինչպիսին չպետք է լինի ուսանողը եւ որպես օրինակ ես էի բերվում, ինչն էր անձիս հանդեպ հետաքրքրություն էր առաջացնում»,- պատմում է Փաշինյանը։

արտեմ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր կնոջ՝ Մարինե Պետրոսյանի հետ ծանոթացել է հիվանդանոցում։

Ինչպես նախարարն է նշում, հանդիպումը պատահական է եղել. նա հիվանդանոց է այցելել ու այնտեղ էլ ծանոթացել իր ապագա կնոջը։

despan

Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանն իր կնոջ՝ Մարիաննայի հետ ծանոթացել է  2000 թվականին` Հայաստանի ամերիկյան համալսարանում անգլերենի դասընթացների ընթացքում, որտեղ  ընդգրկված էին միևնույն խմբում: 2001 թվականի հուլիսի 28-ին տեղի է ունեցել իրենց նշանադրությունը, իսկ ամուսնությունը կայացել է 2001 թվականի հոկտեմբերի 20-ին:

դես

Պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի նորաբաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` Աշոտ Արսենյանի խաչեղբայրությամբ:

lili

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ կնոջ՝ Լիլիթ Դավթյանի առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1996-ի մայիսի 11-ին։
Իսկ մինչ այդ առաջին անգամ հանդիպել են ցույցի ժամանակ։

«Ուսանող էինք. երրորդ կուրս էի, կինս՝ առաջին: Այն ժամանակ արդեն ուսանողական շարժման լիդերներից էի, և մենք նախագահական նստավայրի մոտ ուսանողական մեծ ակցիա իրականացրինք. տասնհինգ հոգով հացադուլ արեցինք: Ես էլ նստեցի հացադուլի և քառասունութ ժամ հացադուլ հայտարարեցի: Շատ էրեխեք եկել էին, որպեսզի մեզ երկրպագեն, այդ մարդկանց մեջ էր նաև իմ ապագա կինը, ում հետ այնտեղ ծանոթացա ու հասկացա, որ ինքն իմ ձեռքից էլ պրծում չունի»,- պատմում է Շարմազանովը:

91

ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն իր կնոջը՝ Աննային հանդիպել է իրենց թաղամասում.

«Կինս մեր թաղամասում էր ապրում, բազմիցս տեսել եմ, հավանել եմ, սերը ամրապնդվել է տարիների ընթացքում։ Ինքը դեռ դպրոցական տարիքում էր, ես իրեն տեսնում էի եւ մտքովս չէր անցնում, որ այդ գեղեցկադեմ աղջիկը դառնալու է իմ կինը»,- պատմում է Արթուր Գեւորգյանը։

Ծանոթությունից մեկ ամիս անց Արթուրն ու Աննան նշանվել են։

IMG_0106

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան. «Կնոջս հետ ծանոթացել եմ ուսանողական տարիներին: Ինձ գրավել է նրա տեսակը և հոգին, որը ներդաշնակ է իմ հոգու հետ»:

բագրատյան

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կինն իր ուսանողուհին է եղել։

«Դա եղել է սեր առաջին հայացքից։ Ծանոթացանք 1988թ. ամռանը։Ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- հիշում է տիկին Նանա Բագրատյանը՝ նշելով, որ իր ամուսնու կյանքում ինքը մեծ դեր ունի։

sun1

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն իր կնոջ հետ ծանոթացել է Երևանի դպրոցում, երբ 15 տարեկան էր։

«Նա իմ առաջին ու միակ սերն է։ Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես լավագույն դերասանուհին։ Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր դեռ այն ժամանակ, ինձ հասնում էր ներկայացման հիմնական հատվածքները։ Սրա պատճառով տղաները վազում էին իմ ետևից, սակայն ես միշտ ասում էի «ոչ»։ Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,-պատմում  է դեսպանի կին Նունե Սարգսյանը։

տիգրան

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանն իր կնոջ՝ Գոհար Սարգսյանի հետ ծանոթացել է Լենինգրադում, որտեղ Տիգրանը սովորում էր Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին:

botoyan

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն իր կնոջ՝ Արմինե Մանուկյանի հետ ծանոթացել է  2008 թվականին, դեռևս այն ժամանակ, երբ ինքը «Եվրոպա» ընկերությունում աշխատում էր որպես շինարար, իսկ Արմինեն ընկերության սեփականատիրոջ դուստրն է: Սակայն վերջինս կարողացել է այնպես նվաճել ապագա կնոջ սիրտը, որ ամուսնության առաջին իսկ առաջարկության ժամանակ ստացել է սիրելիի դրական պատասխանը:

 

Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Պակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Սպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԵրևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի
Ամենադիտված