Արդյոք կարող է սուրճը տաք բռնկումներ հրահրել
LifeHealthday.com-ը հայտնում է, որ որ կաֆեինը դաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ իրավիճակին բնորոշ ախտանշաններ՝ տաք բռնումներ եւ գիշերային քրտնարտադրություն հրահրելու հատկություն ունի:

Դաշտանադադարի փուլում գտնվող կանանց խորհուրդ է տրվում սահմանափակել կաֆեինի օգտագործման ծավալները և հնարավորինս քիչ չափաբաժնով սուրճ խմել:
Այդուհանդերձ, կաֆեինը ունի նաև մի շարք դրական հատկանիշներ. ինչպես հետազոտության արդյունքներն են ցույց տվել, կաֆեինը կարող է բարձրացնել տրամադրությունը, օգնել վերականգնել հիշողությունը եւ կենտրոնացվածության տեսանկյունից օգտակար լինել նախադաշտանադադարային փուլում գտնվող կանանց:

1800 դաշտանադադարային փուլում գտնվող կանայք մասնակցեցին 2005-2001թթ. իրականացված հետազոտությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկացիների 85 տոկոսը օրական այս կամ այն չափով կաֆեին է օգտագործում, հետազոտության հեղինակները հույս ունեն, որ ձեռք բերված արդյունքները կարող են դաշտանադադարին հատուկ ախտանշանների թուլացման հանգեցնել:
Անի Գևորգյան