Ստամբուլի ոստիկանությունը PKK-ի դեմ լայնածավալ հատուկ գործողություններ է սկսել. կան ձերբակալվածներ
HeaderՍտամբուլի ոստիկանության և ազգային անվտանգության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները լայնածավալ հատուկ գործողություններ են սկսել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ֆինանսական աղբյուրները բացահայտելու ուղղությամբ:
Միաժամանակյա հատուկ գործողություններ են իրականացվում Ստամբուլի տարբեր շրջաններում:
Հետախուզական գործողությունների արդյունքում Ստամբուլի Գազիոoմանփաշա շրջանում ձերբակալվել է 17 անձ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի բանվորական կուսակցությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:
1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: