Մոսկվայում վթարի է ենթակվել Հայաստանի դեսպանատան մեքենան
HeaderMersedes մակնիշի մեքենան, որը պատկանում է Հայաստանի դեսպանատանը, վթարի է ենթարկվել «Շերեմետեւո» օդանավակայանի մոտակայքում, հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Լեւոն Թորգոմյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Շերեմետեւո» օդանավակայանի կողմից վճարովի մայրուղի դուրս գալու պահին՝ Mersedes մեքենան, որը պատկանում է դեսպանատանը, բախվել է Kia–ի։ Նախնական տեղեկություններով ոչ ոք չի տուժել»,- ասել է Թորգոմյանը։
Դեսպանատան տեղեկություններով հիմա դեպքի վայրում աշխատում են ՃՊԾ աշխատակիցները։ «Մեր վարորդը հայտնել է, որ ինքը մեղավոր չէ վթարի համար, սակայն ՃՊԾ–ի աշխատակիցները, կարծում եմ, կպարզեն իրավիճակը»,- նշել է մամուլի քարտուղարը։