Լուկաշենկոն ցանկանում էր հանուն Ալիեւի Պուտինի բարեհաճությանն արժանանալ, բայց չհաջողեց. Վահրամ Բաղդասարյան
HeaderԲաքվին բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը ստացած շքանշանի համար Ալիեւին շնորհակալություն հայտնելու Լուկաշենկոյի մանր փորձն է: Այս մասին փետրվարի 10-ին՝ ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Լուկաշենկոն ձգտում է Ալիեւին շնորհակալություն հայտնել եւ, որն ավելի կարեւոր է, դիվերսիֆիկացնել էներգակիրների իր գնումները: Ադրբեջանի բարեհաճության դիմաց նա ցանկանում էր Վլադիմիր Պուտինի առաջ Բաքվի դիրքերի լոբբինգ անել: «Երբ նրան դա չհաջողվեց, նա մանր խորամանկության դիմեց՝ «դու՝ ինձ, ես՝ քեզ»: Մենք կարծում ենք, որ նման վարքագիծը հակասում է Բելառուսի՝ որպես Հայաստանի եւ Ռուսաստանի ՀԱՊԿ դաշնակցի դիրքորոշմանը»,- ընդգծեց Բաղդասարյանը: