Հնարավորինս շատ խնձոր կերեք
LifeԲրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի կանոնավոր օգտագործումը ոչ միայն երկարացնում է մարդու կյանքը, այլեւ երիտասարդացնում է օրգանիզմը:

Սննդաբանների անցկացրած հետազոտությունները պարզել են, որ խնձորի մեջ բարդ էլեմենտ կա, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում է դիմադրողականությունը:

Մի խումբ կամավորների հետ անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեծ քանակությամբ խնձորի բնական հյութ օգտագործելու դեպքում սիրտ-անոթային համակարգը եւ ընդհանուր օրգանիզմը երիտասարդանում է նվազագույնը 17 տարով: Բրիտանացի մասնագետները նշում են, որ չափազանց օգտակար այդ էլեմենտը ամենաշատը պարունակվում է վայրի խնձորի տեսակների մեջ:
Անի Գևորգյան