Անհավանական դիետա. Մինուս 6 կիլոգրամ՝ 1 շաբաթում
LifeԱյսօր ձեզ շատ հեշտ և արդյունավետ դիետայի տարբերակ ենք ներկայացնում, որը կօգնի մեկ շաբաթում 6 կգ կորցնել: Այն հագեցած է օգտակար բաղադրիչներով և արագ ու արդյունավետ է: Նախաճաշ Առաջին հերթին՝ մեկ բաժակ սառը ջուր խմեք` կիտրոնի հյութի հետ խառնած, սոված ստամոքսին` տոքսինները վերացնելու համար: Կես ժամ հետո պետք է ուտել երկու խնձոր կամ երկու նարինջ:
Կարելի է ավելացնել նաև մեկ բուռ ընկույզ, նուշ կամ պնդուկ, որոնք շատ օգտակար հակաօքսիդանտներ են պարունակում և մաքրում են օրգանիզմն ազատ ռադիկալներից: Լանչ Կարելի է հավի կամ հորթի խաշած միս օգտագործել և մեկ բաժակ յոգուրտ ուտել: Նախաճաշիկ Թեթև սեզոնային աղցան` ձիթապտղով և շատ քիչ աղով: Ճաշ Ճաշել պետք է 18:00-ից առաջ: Կարելի է ուտել երկու պինդ եփած ձու, վարունգով աղցան: 18:00-ից հետո պետք չէ ոչինչ ուտել: Մեկ լիտր կանաչ թեյ պատրաստեք (4 թեյի տոպրակով), որը պետք է խմել մինչև քնելու ժամը: Այս սնդդակարգը անհրաժեշտ է պահպանել 10 օր կամ մեկ շաբաթ` կախված այն քաշից, որ ցանկանում եք կորցնել: Այն կօգնի 7 օրում կորցնել 6 կգ: