Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Անդրեաս Ղուկասյանի ազգային խառնակության «Հայեցակարգը»

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թե ով էր Անդրեաս Ղուկասյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ՝ շատերը չգիտեն: Ներկայացնենք. մեդիա դաշտ մտած հաջողակ գործարար, որին օգնում ու սատարում էին կնոջ ազգանունն ու ազդեցությունները: Լինելով նշանավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի փեսան և ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը, նա սոցիալական խնդիրներ ու նեղություններ չուներ:

Կնոջ բարձր հոնորարները, որոնք արդյունք էին նրա ունեցած պատվերների, կապերն ու ծանոթությունները, ի վերջո, աներոջ զրնգուն ազգանունը բավական էին, որպեսզի տնտեսագետ-կիբեռնետիկոսի և արտաքին տնտեսական կապերի մասնագետի որակավորումներով անձը որևէ աշխատանքային փորձ չունենալով, ընդամենը 25 տարեկան հասակում, աշխատի «Հայներարտբանկում», որպես գործունեության պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Ներքին աուդիտի ծառայության պետ, Վարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

Ապա հիմնադրի «Բիզնես-պորտնյոր» խորհրդատվական ընկերությունը, իսկ 1999 թվականից առ այսօր գլխավորի «Ռադիո Հայ» ՍՊ Ընկերությունը՝ զբաղեցնելով ընկերության հիմնադիրների ժողովի նախագահի պաշտոնը։ Այսքանը բավական չէ, չունենալով իրավաբանական կրթություն, 2002-2003թթ. հիմնադրի և աշխատի որպես տնօրեն «Վարդազարյան և Ղուկասյան» իրավաբանական խորհրդատվական ընկերությունում։

Հետո էլ կնոջ սեփականությունը հանդիսացող և իշխանությունների կողմից նվեր տրված սևանյան Ֆլամինգո լողափի հենքի վրա ստեղծի «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ն և կառավարի ընկերությունը մինչև 2011 թվականը։ 2004-2008թթ. Էլ հանդիսանա «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ ներկայացուցիչը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ում։ Զբաղեցնի նաև վերջինիս տնօրենի պաշտոնը։ Ըստ էության, մինի օլիգարխ, որը վայելել է բոլոր հաճույքները, ստացել ավելին, քան իր մտավոր կարողություններն են; Ու հետաքրքիր է, թե ինչպե՞ս պատահեց, որ 2013-ին Անդրեաս Ղուկասյանն անսպասելիորեն դարձավ ընդդիմադիր գործիչ, ինչու՞ ելավ իշխանությունների դեմ, երբ այդ իշխանությունների գոյությունը շատ նպաստավոր էր իր համար:

Երբևէ չզբաղվելով քաղաքական գործունեությամբ, չլինելով որևէ կուսակցության անդամ և ընդամենը, իբր հասարակական հիմունքներով, աջակցելով Խորհրդային Ադրբեջանից գաղթած ադրբեջանահայերին, հասկացել է, որ իր մեջ նստած է մեծագույն ընդդիմադիրը՝ ազգային փրկչի կերպարանքով և որոշել է հրապարակ նետվել՝ ,,փրկելու համար հայ ժողովրդին,,: 

Իր հայտնի նստացույցի ու հացադուլի օրերին Անդրեաս Ղուկասյանի գերխնդիրը բնավ էլ նախագահ դառնալը չէր, որովհետև շատ լավ գիտեր, որ ծիծաղելի կլիներ իր հայտնությունը երկրի նախագահի նստավայրում: Ծիծաղելին՝ ծիծաղելի, բայց, հաստատ, բնավ էլ ծիծաղելի չէին այն ներքին շահերն ու շահագրգռությունները, որոնց անունից էլ նա ՀՀ ԳԱԱ աստիճանների մոտ վրան էր նետել…. Աբու Լալա Մահարին ուզում էր վրան նետել անապատում՝ ապիրատ աշխարհից փրկվելու համար, իսկ ահա մերօրյա Մահարին հենց Ակադեմիայի մուտքի մոտ էր տեղադրել իր վրանը, որպեսզի Բաղրամյան պողոտայում գտնվող օտարերկրյա դեսպանատների աշխատողները տեսնեն իրեն, որպեսզի նրանք համոզված լինեն, որ ,,գործող անձը,, ճիշտ է ընտրված, որը կատարում է բոլոր հանձնարարությունները՝ հաստատելու համար, որ Հայաստանում կան ընդդիմադիր նոր բևեռներ:

Որո՞նք էին Անդրեաս Ղուկասյանի պահանջները. ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները պետք է հանեն իրենց թեկնածությունը՝ Սերժ Սարգսյանին ընտրապայքարում մենակ թողնելու համար, երկրորդ՝ ՀՀ կենտրոնական հանձնաժողովը պետք է չեղյալ համարի Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը, և երրորդ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները Հայաստանում դիտորդական առաքելություն չպետք է անցկացնեն: Ի դեպ, այս պահանջները նա ներկայացնում էր որպես քաղաքական գործիչ՝ ինքն իր մասին ասելով. «… քաղաքական գործիչները հանդես են գալիս իրենց քաղաքական դիրքերից»:

Ահա այսպես: Ինքն իրեն ներշնչել էր, թե քաղաքական գործիչ է, չնայած երբեք չէր եղել քաղաքականության հարթակներին: Գուցե ոչ թե ինքն էր իրեն ներշնչել, այլ այդպես հանձնարարել էին: Դե, իսկ ցանկացած հանձնարարության ակունքներում, բնականաբար, մեծ հոնորարներ են: Զարմանքով կարող ենք հարցնել, թե ինչու՞ այս ,,հանճարեղ քաղաքական գործիչը,, նստացույց չէր անում մարտի մեկի իրադարձություններից հետո, ինչու՞ հացադուլ չէր հայտարարում, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, ինչու՞ բողոքի ձայն չէր բարձրացնում, երբ 2012-ին ընթանում էին խորհրդարանական ընտրություններ: Զարմանալով հանդերձ, պնդենք, որ այդ տարիներին Անդրեաս Ղուկասյանը տակավին չէր գտել այն ,,ստնտուին,, , որը պիտի սներ իրեն և մղեր ,,քաղաքական պայքարի,,…

Հիմա նորից ակտիվացել է Անդրեաս Ղուկասյանը: Ընդորում, նրա ակտիվությունն ի հայտ եկավ ոչ թե այն ժամանակ, երբ ,,Ոչ թալանին,, շարժման նախաձեռնողները Ազատության հրապարակում էին, ոչ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում էին հունիսի 23-ին, այլ դրանից հետո: Այն ժամանակ, երբ հստակ մեսիջներ ստացավ, երբ հանրային շարժման ,,կուլիսներում,, հայտնվեցին ,,Հիմնադիր խորհրդարանն,, ու Ժիրայր Սեֆիլյանը, երբ մաշված ու սրբագրված որոշ քաղաքական գործիչներ որոշեցին դիվիդենտներ շահել երիտասարդական հուժկու նախաձեռնությունից:

Հատկապես այն ժամանակ, երբ ռուսական լրատվամիջոցները սկսեցին շրջանառել ,,հայկական մայդանի,, գաղափարը: Անդրեաս Ղուկասյանի հայտնությունը, նշանակում է, պատահական չէր: Հարկավոր էր օգտագործել ,,պատմական պահը,, և շարժումը տանել բոլորովին այլ ուղղությամբ՝ իսկապես բախումներ հրահրելով, Հայաստանը վերածելով քաղաքական ու քաղաքացիական բախումների թատերաբեմի…

Ասում են, որ Անդրեաս Ղուկասյանն էր ցուցարարներին սնունդ մատակարարողներից և 10 հազարական դրամ տվողներից մեկը: Հասկանալի է, իր գրպանից չէր տալիս: Դեռ մինչև հիմա որևէ քաղաքական կամ հասարակական գործիչ իր գրպանները չի դատարկել: Դրա համար կան պատվիրատուներ և վճարողներ: Եվ որոնք բավական մեծ գումարներ են ներդնում, որովհետև ,,գունավոր հեղափոխությունները,, շատ թանկ արժեն… Նկատելի է, որ Անդրեաս Ղուկասյանին պատվիրատուները մեծ դերակատարություն չեն վերապահել: Այլ ընդամենը՝ աջակցություն խառնակություններին, իրավիճակի սրումներին: Ուրիշ ոչինչ: Պատվիրատուները հիմար չեն, գիտեն ամեն մեկի քաշն ու կարողությունը: 

… Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որն ազգային ինքնագիտակցության և երիտասարդների հանրային-քաղաքական ակտիվության արտացոլումն է: Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ ինքն է երկրի տերը, որ այլևս չի հանդուրժելու որևէ անարդարություն, որ մնալու և ապրելու է այս հողի վրա՝ այլևս չընդունելով քաղաքական ծաղրաբաններին, կուսակցական ,,երեսփոխաններին,,: Այս շարժումը ուղղված էր նաև անդրեասղուկասյանների նմաններին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ անհայտ ուժերի ծառայելով՝ սերմանում են խառնակություն, սերմանում են ազգային շահերի դավաճանություն:

Հետևաբար, նույն այս երիտասարդությունն այնքան խոհեմ է, որ թույլ չի տա 10 հազար դրամով կամ մի տուփ յոգուրտով գնել իր ազատությունը, իր երկիրը: Եվ հենց նույն երիտասարդությունն էլ ,,ոչ,, կասի ամեն տեսակի անդրեասներին՝ սեփական ձեռքերով կառուցելով սեփական երկրի ապագան: Խաղաղությամբ և ազգային համերաշխությամբ կառուցելու իր Հայաստանը…

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված