Սոս Ջանիբեկյանն առաջին անգամ խոսում է իր և Մադոննայի սիրավեպի լրջության մասին
LifeTert.am Life-ը գրում է.
Տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան, «Արմնյուզի» առավոտյան ծրագրի հաղորդավարուհի Մադոննայի սիրավեպի մասին: Սոսն ու Մադոննան չեն խոսում անձնական կյանքի մասին, սակայն Սոսը բացառություն է արել Tert.am Life-ի համար և առաջին անգամ խոսել անձնական հարաբերությունների մասին:
«Մի քանի ամիս է՝ ես և Մադոննան միասին ենք: Մենք ծանոթացել ենք «Ցանկալի փեսացու» նախագծի նկարահանումների ժամանակ, որտեղ նա աշխատում էր որպես ոճաբան: Մեր հարաբերությունները սկսվել են նկարահանումների ավարտից հետո: Ես հասկացա, որ սիրահարվել եմ այդ աղջկան: Սկսեցինք հանդիպել, հասկացա, որ սիրահարվածությունը փոխադարձ է և հիմա ընկերություն ենք անում»,- ասաց Սոսը:

Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը հաճախ քննարկվում է այն տեսանկյունից, որ նա անկայուն է, այդ իսկ պատճառով իր ոչ մի հարաբերություն այդպես էլ չի լրջանում: «Այո, գիտեմ, որ այդ անունն եմ հանել:) Ինձ համար չկան լուրջ և անլուրջ հարաբերություններ: Կյանքում շատ են լինում դեպքեր, երբ սկզբում քեզ թվում է՝ հարաբերությունն անլուրջ է, բայց լրջանում է և հակառակը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ