Հայտնի է Ֆրանսիայի ԱԷԿ–ում պայթյունի պատճառը
HeaderՖրանսիայի «Ֆլամանվիլ» ԱԷԿ–ի մեքենաների սրահում պայթյունը տեղի է ունեցել կարճ միացման հետեւանքով, վկայում են նախնական տվյալները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են Մանշի դեպարտամենտից։
«Առաջինը, որ պետք է նշել այն է, որ ռադիոակտիվ արտանետման ռիսկ չկա։ Դա վտանգավոր գոտի չէ։ Միջադեպի պատճառները դեռեւս պարզ չեն, բայց առավել հավանական վարկածը կարճ միացումն է»,– հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը։
Գործակալության զրուցակիցը հաստատել է, որ վիրավորներ չկան, մի քանի մարդ թունավորում է ստացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ԱԷԿ–ի մեքենաների սրահում պայթյուն է հնչել։ Պայթյունը հնչել է տեղական ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում։