Մանդարինի` առողջության վրա թողած դրական ազդեցությունը
LifeԱմերիկացի մի խումբ գիտնականներ նոր հետազոտության ընթացքում մանդարինում հայտնաբերել են նյութ, որը ոչ միայն կանխում է ճարպակալումը, այլև ունի երկրորդ տեսակի դիաբետից, աթերոսկլերոզից պաշտպանելու հատկություններ:

Ուսումնասիրության ժամանակ լաբորատորիայում փորձարկվող մկներին կերակրել են մեծ քանակությամբ ճարպ պարունակող սննդով և շաքարով: Մի խումբը սկսել է տառապել ճարպակալումից, և նկատելի են դարձել մետաբոլիկ համախտանիշի հետ կապված երևույթներ`բարձր խոլեսթերին, ինսուլինի և գլյուկոզայի բարձր մակարդակ, ինչպես նաև լյարդի ճարպագարություն:

Երկրորդ խմբին էլ կերակրել են առաջինի նման, սակայն հատուկ հավելումի հետ միասին, որը պարունակվում է մանդարինում: Երկրորդ խմբի մոտ խոլեսթերինի, ինսուլինի, գլյուկոզայի մակարդակը չի բարձրացել, և մկները նորմալ քաշ են հավաքել:
Անի Գևորգյան