«Շիրակի» մրցակիցներն ու կազմը Թուրքիայում կայանալիք հավաքում
ՍպորտԹուրքական Բելեկ քաղաքում «Շիրակի» հավաքը կմեկնարկի փետրվարի 9-ին։ Երկշաբաթյա հավաքի ընթացքում թիմը կհանգրվանի «Լիմակ Ատլանտիս» հյուրանոցում եւ կփորձարկի մի շարք ֆուտբոլիստների։ Գյումրեցիները կանցկացնեն չորս ընկերական հանդիպում, իսկ փետրվարի 23-ին կվերադառնան Հայաստան, հայտնում է ակումբի կայքը։
Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Բելեկ են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ․ Անատոլի Այվազով, Վսևոլոդ Երմակով:
Պաշտպաններ․ Արման Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Արտյոմ Միքայելյան, Մարկո Պրլյեւիչ, Գեւորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Մհեր Սաֆարյան, Արման Թադեւոսյան:
Կիսապաշտպաններ․ Ղուկաս Պողոսյան, Ռումյան Հովսեփյան, Առլեն Ծատուրյան, Մուհամեդ Կաբա, Սոլոմոն Ուդո, Մուհամեդ Սիլա, Ումարու Կաինա:
Հարձակվողներ․ Վահան Բիչախչյան, Մուսա Բակայոկո, Կիրիան Նվաբուեզե, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան:
Հավաքի ընթացքում «Շիրակն» ընկերական հանդիպումներ կանցկացնի ուզբեկական «Նեֆտիչիի» (փետրվարի 11-ին), ուկրաինական «Ալեքսանդրիայի» (փետրվարի 15-ին), Թուրքմենստանի «Ալտենասերի» (փետրվարի 18-ին) եւ ղազախական «Ակտոբեի» (փետրվարի 21-ին) հետ։