Թուրքիայում գյուլենական լինելու մեղադրանքով 4 հազար պաշտոնյա է հեռացվել աշխատանքից
HeaderԹուրքիայում արտակարգ դրության հրամանագրով հաստատված օրենքի համաձայն աշխատանքից ազատվել են 4 հազար 464 պետական ծառայող։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ գյուլենական լինելու մեղադրանքով միայն ժանդարմերիայի հրամանատարությունից ազատվել է 893, ոստիկանության գլխավոր վարչությունից՝ 417, Ներքին գործերի նախարարությունից՝49, Վճռաբեկ դատարանից՝ 10, TRT հեռուստաընկերությունից՝ 88, ԱԳՆ–ից՝ 48 աշխատակից։
Նշվում է , որ աշխատանքից հեռացվել է 2585 ուսուցիչ եւ 330 դասախոս ։