Բացահայտում. Շատ տապակած կարտոֆիլն ու տոստերը կարող են քաղցկեղ առաջացնել
LifeՄեծ Բրիտանիայի սննդամթերքի ստանդրտների (FSA) փորձագետները նախազգուշացնում են, որ կարտոֆիլն ու հացը պետք է տապակել մինչեւ ոսկեգույն, այլ ոչ թե շագանակագույն գույն ստանալըը՝ խուսափելու համար ակրիլամիդի արտադրումից, որը կարող է քաղցկեղ առաջացնել,- հայտնում է independent-ը:

Ակրիլամիդի պարունակության ավելի բարձր մակարդակ է գրանցվել օսլայի մեծ պարունակությամբ մթերքներում`հաց, կարտոֆիլ, շլաներ, կարկանդակ, սուրճ, որոնք պատրաստվել են Ցելսիուսի 120 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Փորձագետների կատարված փորձերը ցույց տվեցին, որ ակրիլամիդը վնասում է ԴՆԹ-ն եւ քաղցկեղային ուռուցքներ է առաջացնում: Դրա հետ մեկտեղ, FSA-ի մասնագետները տեղեկոցնում են, որ Ակրիլամիդ է պարունակվում նաեւ ծխախոտի ծխի մեջ, հետեւաբար ծխողներն այն 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում, քան ծխող մարդիկ:

Independent-ի փոխանցմամաբ՝ FSA-ն նաեւ խորհուրդ չի տալիս կարտոֆիլը սառնարանում պահել. ցածր ջերմաստիճանի պայմաններում նրա մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ինչը ուտելիքը պատրաստելիս կարող է ակրիլամիդի արտադրման զարգացում առաջացնել:
Անի Գևորգյան