Գոհար Ավետիսյանը դիմահարդարում է տեգրոջը՝ նրան դարձնելով ծեր կին (Ֆոտո, Վիդեո)
LifeՌուսաստանում հայ հատնի դիմահարդար, ոճաբան Գոհար Ավետիսյանի այս հոլովակը հավանաբար հայտնվելու է ոչ միայն հայկական եւ ռուսական, այլեւ արեւմտյան պարբերականների էջերին. չէ որ Գոհարի աշխատանքներին հետեւում են ամբողջ աշխարհում։ Այս անգամ 23-ամյա հայուհու մոգական ունակությունների օգնության կարիքն է զգացել նրա տեգրը՝ Վիգեն Մարտիրոսյանը։

Վիգենը հաճախ է կերպարանափոխվում ու հումորային հոլովակներ հրապարակում Instagram-ում։ Օրեր առաջ երիտասարդը որոշել է հանդես գալ ծեր կնոջ դերում։
Իսկ ո՞վ կարող էր Վիգենին ճիշտ դիմահարդարել։ Իհարկե Գոհարը, որը նկարահանել է այդ ամբողջ գործընթացը՝ ցուցադրելով արդյունքը։