Կարմիր գինին` որպես աշխատունակությունը բարձրացնող հիանալի միջոց
LifeԳիտնականների վերջին շրջանում անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կարմիր գինու օգտագործումը կարող է դրականորեն անդրադառնալ մարդու ֆիզիկական դիմացկունության վրա:

Դրանում պարունակվող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում են մկանային ուժը եւ աշխատունակությունը, հայտնում է The Independent-ը: Գիտնականները մի շարք գիտափորձեր են անցակցրել լաբորատոր առնետների վրա:

Հետազոտողները պնդում են, որ այս բացահայտումը հատկապես կարող է կարեւոր լինել այն մարդկանց համար, ովքեր օրգանիզմի առանձնահատկության կամ ստացված վանասվածքների պատճառով չեն կարող լիարժեք մարզվել: Կարմիր գինու մեջ պարունակվող նյութը դանդաղեցնում է նաև ճարպի կուտակումը լյարդում:
Անի Գևորգյան