Ուշադրություն երկու և ավելի երեխա ունեցող ծնողներին
LifeՎերջին հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երկու և ավելի երեխա ունենալը մեծացնում է սրտի հիվանդություն ունենալու հավանականությունը: Փորձագետները նաև պնդում են, որ ամենևին էլ էական չէ դուք կին եք, թե տղամարդ: Մեկ երեխան մեծ ուրախություն է ծնողների համար, սակայն մեկից ավելի երեխա ունենալը ֆինանսական ճնշում է գործադրում: Այս բեռը հայրերի մոտ ստրես է առաջացնում, իսկ ահա հղիության ընթացքում առաջացած հորմոնալ փոփոխությունները վնասում են կանանց առողջությունը:

Ուսումնասիրությանը մասնակցած 5000 մարդկանց մոտ հայտնաբերվեց էական կապ երեխաների թվի և սրտի իշեմիկ հիվանդույթյունների միջև (Սրտանոթային հիվանդությունները հանդիսանում են ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառները):
Չինացի գիտնակններն էլ եկան այն եզրահանգման, որ մեկ երեխա ունեցող ծնողների մոտ հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը հավասար է զրոյի՝ ի տարբերություն մեկից ավելի երեխա ունեցող ծնողների: Այս ամենը ապացույցն է այն բանի, որ հղիությունը հանգեցնում է մի շարք փոփոխությունների՝ հոգեկան, ֆինանսական. այդ թվում փոխվում է մարմի արձագանքը՝ արտաքին ազդակների նկատմամբ:
Անի Գևորգյան