22 ավտովթար երեք օրում. մահացել է մեկ, վիրավորվել՝ 37 մարդ
Ուշադրության կենտրոնումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 3-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 եւ թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:
Բացահայտվել է գողության 29, խարդախության 10, յուրացման 4, հարկերից խուսափելու 1 եւ խուլիգանության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ :