Գերմանիայի ԱԳ նախարարը կատաղեցրել է թուրքերին
HeaderԳերմանիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի բաց նամակը Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին, կատաղեցրել է թուրքերին։
Թուրքական Milligazete կայքը գրել է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Սելահաթին Դեմիրթաշին ուղղված բաց նամակում գրել է. «Եղեք իմ պատվելի հյուրը։ Անհամբեր սպասում եմ հյուրընկալել ձեզ»։
Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» եւ նմանատիպ այլ մեղադրանքներով գտնվում է կալանքի տակ։
Սելահաթին Դեմիրթաշի գլխավորած կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ։