Բիկինի գոտու մեղրամոմով էպիլյացիան վտանգ է պարունակում. Ի՞նչ անել
LifeԸստ փորձագետների՝ բիկինի գոտու մեղրամոմով էպիլյացիան կարող է սեռավարակների և տարբեր հիվանդությունների փոխանցման վտանգ պարունակել:Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ կանանց մեծ մասը սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրություն դրսեւորելու նպատակով է մեղրամոմով էպիլյացիայի օգնությանը դիմում: Սակայն երբ արդյունքում մաշկին տարբեր միկրովնասվածքներ են պատճառվում, ոչ ոք չի ցանկանում ընդունել, որ դա էլ ցանկալի երեւույթ չէ և իր մեջ վտանգ է պարունակում:

Պարզվում է՝ բորբոքումների առաջացման հիմնական պատճառը պրոցեդուրան իրականացնող մասնագետներն են, որոնք կարող են վարակը փոխանցողի դերում լինել: Մեղրամոմով էպիլյացիան նաեւ մաշկին այրվածքներ պատճառելու վտանգով է հղի, ինչը եւս, բնականաբար, չի կարող սեռական ակտիվության խթան համարվել: Բայց սա դեռ ամենը չէ:

Բիկինիի գոտու մազերի հեռացման պրոցեդուրան կարող է լորձամաշկային արգելքի՝ լորձաթաղանթի՝ մաշկի փոխակերպման գոտու դեֆիցիտ առաջացնել, ինչը տարբեր սեռավարակներ ձեռք բերելու վտանգով է հղի: Իսկ ի՞նչ անել այս դեպքում: Մեղրամոմով էպիլյացիայի օգնությանը դիմած կանանց խորհուրդ է տրվում պրեցեդուրայից հետո որոշ ժամանակով խուսափել սեռական հարաբերություններից:
Անի Գևորգյան