Իրանի ԱԳՆ. Իրանի ներքին հարցերի եւ հրթիռային ծրագրի հետ կապված ամերիկացիների դիրքորոշումը կարեւոր չէ
HeaderԻրանի հրթիռային ծրագիրը վերաբերում է միայն իրանական պետությանը, կառավարությանն ու ժողովրդին, եւ մենք ուրիշների հետ այդ հարցով խորհրդակցություններ անցկացնելու կարիք չունենք: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ պատասխանելով Իրանի հրթիռային ծրագրի շուրջ Վաշինգտոնի նոր կառավարության դիրքորոշման մասին լրագրողների հարցին:
«Իրանի ներքին հարցերի եւ հրթիռային ծրագրի հետ կապված ամերիկացիների դիրքորոշումը կարեւոր չէ, եւ այդ հարցերը վերաբերում են միայն իրանական պետությանը, կառավարությանն ու ժողովրդին: Մենք այդ հարցերի շուրջ ուրիշների հետ խորհրդակցություններ եւ բանակցություններ վարելու կարիք չունենք»,- հավելել է նա: