Սեբաստիայի փողոցում երեք մեքենաներ են բախվել՝ «Նիվան», «Մերսեդեսն» ու «Ֆորդը»
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 34 QU 232 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Mercedes E320» մակնիշի 35 DT 641 (վարորդ՝ Ա. Ն.) եւ կայանված «Ford Transit» մակնիշի 847 LD 61 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) համարանիշների ավտոմեքենաները:
Փրկարարները դադարեցրել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: