Ուտել երկուսի փոխարեն հղիության ընթացքում. Առասպե՞լ թե իրականություն
LifeՇատ աղջիկներ և կանայք իսկապես հավատում են, որ հղիության ընթացքում պետք է ուտել երկուսի փոխարեն: Ոմանք էլ մտածում են, որ երկուսի փոխարեն ուտել նշանակում է մեծացնել սննդի քանակությունը ուղիղ երկու անգամ: Սակայն Էդինբուրգի համալսարանի գիտնականները զգուշացնում են՝ հղիության ժամանակ չափից շատ ուտելը կարող է երեխայի մոտ առողջական խնդիրների պատճառ դառնալ: Այս մասին գրում է babycenter.com-ը:

Ի նկատի ունենանք, որ առաջին եռամսյակի վերջում պտղի չափը հասնում է 10 սմ-ի: Արդյոք նրան անհրաժեշտ է՞ նույնքան քանակությամբ սնունդ, որքան չափահաս և առողջ մայրիկին:

Իրականում հղիության ընթացքում կնոջը հարկավոր է ուտել 300 կկալ ավելի, քան նախկինում, իսկ կրկնակի ուտելու դեպքում պատրաստ եղեք, որ ձեր քաշն էլ կաճի կրկնակի:

Իսկ ահա ճարպերի բարձր պարունակություն ունեցող մթերքներ օգտագործելը թուլացնում է պտղի պաշտպանությունը սթրեսի հորմոնի ազդեցությունից: Դրա հետևանքով պտղի աճը կարող է դանդաղել, իսկ արդեն հետագա կյանքում նման երեխաները կարող են տրամադրության խանգարումներ ունենալ:
Անի Գևորգյան