Լոնդոնում բողոքի ակցիա է անցել Թրամփի հրամանագրի դեմ
HeaderԼոնդոնում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել քայլերթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ, որով արգելվում է յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Նման ակցիաներ են անցնում նաեւ Բրիտանիայի այլ քաղաքներում։
Թրամփի դեմ բողոքի մյուս ակցիաներից այս մեկը տարբերվում է նրանով, որ դրա կազմակերպմանը ակտիվ մասնակցել են մուսուլմանական կազմակերպությունների ներկայացուցիչները ։ Մասնակիցների ձեռքներին «Ո՛չ ռասիզմին, ո՛չ Թրամփին», «Նա ստում է ձեզ», նաեւ «Հատուկ հարաբերություննե՞ր։ Պարզապես ասացեք Ո՛չ» կարգախոսով պաստառներ էին։ Ցուցարարները նաեւ վանկարկում էին «Բոլոր պատերը պետք է վերանան»։