Լոլիկը՝ տղամարդկանց անպտղության դե՞մ
LifeՏղամարդկանց պտղաբերությանը հավանականությունը կարող են մեծացնել լոլիկի կարմիր գույնն ապահովող միացությունները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ միացությունները սպերմատոզոիդների քանակն ավելացնում են 70%-ով,- այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում կատարելով dailymail-ին:

Հայտնի է, որ ամուսնական զույգերի մոտ անպտղության դեպքերի 50%-ը տղամարդկանց խնդիրների հետևանք է:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միացությունները ո′չ միայն մեծացրել են սպերմատոզոիդների քանակությունը, այլև՝ կրճատել են նրանց վնասվելու մակարդակը և նվազեցրել անոմալ սերմերի քանակը:
Քլիվլենդյան կլինիկայի վերարտադրողական բժշկության հետազոտական կենտրոնի տնօրենշ Աշոկ Ագարվալը նշել է, որ տվյալներ կան նաև այն մասին, որ լիկոպինը պաշտպանում է շագանակագեղձի հիվանդություններից, ինչպես նաև՝ դանդաղեցնում կամ նույնիսկ՝ կանգնեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը:
Անի Գևորգյան