Մաքսային սահմանային ծառայությունը թույլ է տվել մուսուլմանների մուտքը ԱՄՆ
ՀասարակությունԱմերիկյան մաքսային սահմանային ծառայությունը ավիաընկերություններին հայտնել է ԱՄՆ այն չվերթները թույլ տալու հնարավորության մասին, որոնցով ԱՄՆ են ժամանում մուսուլմանական 7 երկրների քաղաքացիները, որոնց նախկինում նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով արգելված էր մուտք գործել երկիր: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ի պատասխան Qatar Airways-ից հայտարարել են, որ անմիջապես սկսում են ուղեւորներին թույլ տալ օդանավ նստել:
Մաքսային ծառայության որոշմամբ՝ հրամանում նշված մուսուլմանական 7 երկրների քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի սահմանը հատել իրենց մոտ եղած փաստաթղթերով (գործող վիզաներով կամ գրին քարտերով):
Մաքսային ծառայության որոշման մասին հայտնի է դարձել մի քանի ժամ անց այն բանից, երբ Սիեթլի դաշնային դատարանը որոշել է կասեցնել Թրամփի միգրացիոն հրամանի գործողությունը: