Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա


50 փոքրիկ կանացի հնարքներ, որոնք քեզ ավելի սեքսուալ կդարձնեն

Life

Որքան էլ քո կյանքն անամպ ու երջանիկ է, լինում են օրեր, երբ, չնայած բոլոր ջանքերին, դու չես կարողանում պահպանել քո սովորական տրամադրությունը. կարծես ինչ-որ մեկը քամած լինի էներգիադ: Իսկ դա անընդունելի հոգեվիճակ է, հատկապես ամռանը, երբ դուք սեքսուալ գրավչության կարիք ունես, ինչպես երբեք: Հոգ չէ. ահա մի շարք փոքրիկ հնարքներ, որոնք կարող են ակնթարթորեն բարձրացնել քո սեքսուալ գրավչությունը: Եվ այսպես` 50 արագ էներգետիկ հնարքներ, և դու անասելի սեքսուալ ես,- գրում է Cosmo-ն:  

1. Իհարկե, հասկանում ենք, որ հարմար է ցածր կոշիկներով աշխատանքի գնալը, հատկապես ամռանը: Սակայն շաբաթվա մեջ մի քանի օր անպայման կրիր բարձրակրունկ կոշիկներ: 7 սանտիմետրանոց բարձրակրունկների վրա սեթևեթող գեղեցկուհու կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք: Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր քո ինքնագնահատականի բարձրացման համար:

2. Ցածրացրու ձայնդ հեռախոսով խոսելիս: Ապացուցված է, որ մենք ավելի խոր և ցածր ձայնով ենք խոսում նրանց հետ, ով մեզ համար կարևոր է: Նման ձայնով խոսելով` քեզ ավելի ցանկալի կզգաս:

3 Քո ներքնազգեստի դարակի խորքում խոտաբույսերով թեյ պահիր: Լավ բուրող ներքնազգեստ կրելն ավելացնում է զգայականությունը:

4. Զմայլվիր մարմնիդ ուրվագծերով` քեզ դիտելով հետևից հայելու մեջ: Այդ անկյունից դու ինքդ քեզ, որպես կանոն, չես տեսնում: Տեսնելով մեջքիդ կորությունն ու գեղեցիկ հետույքդ՝ քեզ ցանկալի կզգաս:

5. Գնա խանութ… Առանց ներքնազգեստի 6. Մի ժամ անցկացրու սրճարանում գրավիչ բարմենի և մի գավաթ սուրճի ընկերակցությամբ: Ասում են` սուրճն ու ֆլիրտը դրական են ազդում նաև ֆիզիկական ակտիվության վրա:

7. Փոխիր սանրվածքդ: Դա կփոխի քո արտաքին տեսքը, և ողջ օրը կլինես ուշադրության կենտրոնում:

8. Եթե պարտադիր է գուլպաներ կրել աշխատավայրում, զուգագուլպաներ հագիր: Ոչ ոք չի իմանա, որ դրանք մինչև գոտկատեղ չեն հասնում՝ բացի քեզնից… Իսկ դա այնքան սեքսուալ է:

9. Խոսքի մեջ օգտագործիր այնպիսի բառեր, ինչպիսիք են կրքոտ-ն ու գրավիչ-ը:

10. Գրավիչ եղիր նույնիսկ աշխատավայրում: Նստիր կուրծքը դուրս, մեջքն ուղիղ, մեկ ոտքը մյուսին գցած:

11. Օրագիր պահիր: Շաբաթը մի քանի անգամ գրառիր քո երազանքներն ու ապրումները:

12. Կեսօրին արյան շրջանառությունը լավացնելու համար կատարիր մեջքի վարժություն, կատվի նման ճկելով և ուղղելով մեջքը և այնուհետև առաջ մեկնելով ձեռքերը:

13. Ննջարանում կախիր կարմիր վարագույրներ. դրանք կրքոտ մթնոլորտ են հաղորդում:

14. Մի փոքր մթնեցրու լոգարանի լույսերը: Ավելի գրավիչ կզգաս քեզ, եթե, դուրս գալով ցնցուղից, հայտնվես ավելի խորհրդավոր ու մեղմ լույսի ներքո:

16. Օդորակիչից օգտվելու փոխարեն բացիր մեքենայի պատուհանները և թույլ տուր, որպեսզի քեզ զովացնի քամին: Հանդիպման վայր կհասնես քամահարված և քանդված մազերով, որն այնքան գրավիչ է նայվում, հատկապես ամռանը:

17. Օծանելիքի փոխարեն պարանոցիդ և կրծքավանդակիդ մի փոքր անանուխի յուղ քսիր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անանուխի հոտը թարմացնող ազդեցություն ունի:

18. Եթե չես շտապում, զբոսնիր որևէ կենտրոնական փողոցով: Կարող ես ընտրել այնպիսի փողոց, որտեղ շատ են հմայիչ երիտասարդները:

19. Անմիջապես մի ցատկիր անկողնուց: Մի քանի րոպե անցկացրու անկողնում թավալ գալով, գզգզելով մազերդ, բարձը:

20. Նոր հագուստ գնիր։ Ապացուցված է, որ լավ հագուստ ընտրելու փնտրտուքը մարմնին բազմաթիվ դրական էմոցիաներ է հաղորդում:

21. Մերսիր մարմինդ լոսյոնով: Շրջանաձև շարժումները նպաստում են արյան շրջանառությանը, բացի այդ` անչափ էրոտիկ է, երբ դու դիպչում ես ինքդ քո մաշկին:

22. Տատու արա քո ազդրի ներսի կողմում կամ կրծքի վերևում և պատահաբար բարձրացնելով շրջազգեստդ կամ արձակելով վերևի կոճակը` ի ցույց դիր այն: Դու քեզ չարաճճի և ցանկալի կզգաս:

23. Հաշվիր, թե քանի րոպե ես ծախսում ընդմիջման վրա և կրկնապատկիր այն: Ուտելը զգայական հաճույք է, սակայն մեզանից շատերն այնպիսի արագությամբ են կլանում ուտելիքը, որ համն էլ չեն զգում: Դանդաղ ուտելով՝ դու վայելում ես ուտելիքի համը, հոտը, նույնիսկ ձայնը, օրինակ` խնձորի հյութեղ խրթխրթոցը:

24. Հրաժարվիր առավոտյան սրբիչից, երբ դուրս ես գալիս լոգարանից. մազերդ չորացրու և շպարվիր մերկ: Նրանք, ովքեր հանգիստ են տանում սեփական մերկությունը, ավելի լավ սեռական կյանք ունեն:

25. Ցնցուղի տակ մարմնի գել քսելիս օգտագործիր ձեռքերդ, այլ ոչ թե սպունգ: Սեփական ձեռքերով խոնավ մարմինը մերսելը քեզ զգայական հաճույք կպատճառի:

26. Առավոտյան բացիր վարագույրները: Արևի ճառագայթները քեզ միանգամից կարթնացնեն:

27. Մի քանի սանտիմետր մոտ կանգնիր այն հմայիչ տղամարդուն, ով քեզ դուր է գալիս:

28. Ներբեռնիր որևէ նոր երգ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ երաժշտությունը էներգիա է հաղորդում:

29. Երեկույթ կազմակերպիր Եթե ուրբաթ առավոտյան կարճ հաղորդագրություն ուղարկես ընկերներիդ` առաջարկելով հանդիպել որևէ վայրում, քննարկման նյութ հաստատ կունենաք. նորահայտ երկրպագուներից խոսելը միշտ էլ հաճելի է:

30. Վերնաշապիկդ հանիր գրգռիչ ձևով: Նախ՝ բարձրացրու մի ազդրդ, այնուհետև ձեռքերդ խաչաձևիր առջևումդ, բռնիր վերնաշապիկիդ ծայրերից և քաշիր:

31. Սառույցով սուրճ խմելուց հետո վերցրու մի սառցե խորանարդիկ և քսիր վզիդ` զովանալու համար:

33. Հոգեբանների կարծիքով՝ լավանդայի և փիրուզագույնի երանգներն օգնում են հանգստացնել գրգռված նյարդերը: Եթե սեքսուալ լինելու համար քեզ պակասում է հանգստությունը, ուրեմն՝ անկողին մտնելիս կրիր այդ գույների ներքնազգեստ:

34. Երբ քեզ թվում է, թե պատի ես դեմ առել, և օրդ առաջ չի գնում, փակիր աչքերդ և որևէ հաճելի բան երևակայիր:

35. Հին սպորտային հագուստը փոխարինիր մարմինը կիպ գրկող տաբատով և տոպով: Դու քեզ այնքան գրավիչ կզգաս, որ չես ուզենա դուրս գալ մարզասրահից:

36. Երբ աթոռից վեր ես կենում, մատներով անցիր ազդրերիդ վրայով` հագուստդ ուղղելու պատրվակով:

37. Ինչ թարմ և հիանալի ես զգում քեզ առավոտյան: Սակայն երեկոյան կողմ այդ թարմությունից ոչինչ մնացած չի լինում: Մի փոքր շուրթերի փայլ օգտագործելով` կվերականգնես գրավչությունդ և ինքնավստահությունդ:

38. Շոկոլադ գնիր: Դանդաղ և հաճույքով վայելած շոկոլադը մեծ էներգիա և ներուժ կհաղորդի:

40. Քո ամենասիրած նկարը միշտ պահիր դրամապանակումդ: Հենց որ կարիք կունենաս վերհիշելու` որքան գեղեցիկ և ցանկալի ես, հանիր և զմայվիր:

41. Բջջայինիդ ձայնն անջատիր ժամը 9-ից հետո: Զանգի ձայնը կարող է անհանգստություն ու անհարմարության զգացողություն պատճառել: Իսկ այսպես դու վստահ ես, որ քեզ ոչ ոք չի «հալածում»:

42. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ավելի շատ հաճույք են ստանում այն գործողություններից, որոնք կատարում ենք ոչ մենակ: Էպիլյացիայի գնա ընկերուհուդ հետ, իսկ հետո կրիր այնպիսի հագուստ, որն ի ցույց կդնի քո հարթ մաշկը:

43. Ժակետի տակից հագիր ժանեկազարդ անթև վերնաշապիկ: Աշխատանքից տուն գնալու ճանապարհին հանիր վերնահագուստդ և զգա, թե ինչպես են արևի տաք ճառագայթները շոյում քո մաշկը:

44. Uովորական ջուրը վերածիր զովացուցիչ ըմպելիքի` նրա մեջ մի քանի շերտ լիմոն գցելով:

45. Աշխատասեղանիդ տակ դիր փոքրիկ փափուկ գորգ: Օրվա ընթացքում հանիր կոշիկներդ և ոտքերդ սահեցրու փափուկ, հաճելի կտորի վրա:

46. Երեկոյան խմիր սառը շամպայն: Գազավորված կիսաչոր խմիչքը լրացուցիչ զգայականություն կհաղորդի անգամ ամենասովորական երեկոյին: 47 .Օրինակ վերցրու Շակիրայից: Երեկոները հեռուստացույցին գամվելու փոխարեն YouTube-ով սալսայի դասեր վերցրու, իսկ հետո զարմացրու սիրելիիդ գեղեցիկ շարժվելու քո ունակությամբ:

48. Բամբակյա բարձի երեսը փոխարինիր սատինով: Ոչ միայն մազերդ երախտապարտ կլինեն քեզ, քանի որ այլևս չեն գզգզվի, այլև սատինի սահունությունն ու սառնությունը հաճելի կլինեն մաշկիդ:

49. Շուրթերիդ թող միշտ խաղա մեղմ խորհրդավոր ժպիտ: Դա քեզ գրավչություն և խորհրդավորություն կհաղորդի:

50. Երբ անձրևում է, մոռացիր անձրևանոցդ… Թող շորերդ թրջվեն ու կպչեն մարմնիդ: Հավատացնում ենք, ցնցող տեսարան է:


Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 22-ի համար Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված