Երբ է կանանց սեռական ցանկությունը հասնում իր գագաթնակետին
Lifegogetnews.info կայքի տեղեկացնում է, որ ամերիկացի գիտնականները պարզել են, թե որ օրերին է կանանց սեռական ցանկությունը հասնում իր գագաթնակետին: Կանանց սեռական ցանկության մասին իրենց ենթադրությունները գիտնականներն արել են հետազոտության արդյունքերի հիման վրա, որին մասնակցել է 23-44 տարեկան մոտ 100 կին: Մեկ ամսվա ընթացքում մասնակից կանայք պատմում էին մասնագետներին իրենց առողջական վիճակի մասին, ինչի շնորհիվ պարզվել է, որ կանանց սեռական ցանկությունն իր գագաթնակետին է հասնում ձվազատման շրջանից առաջ, իսկ ոմանց մոտ՝ դաշտանային ցիկլի կեսին: Գիտնականները նաև ուշադրություն են դարձրել այն փաստին, որ սեռական ցանկությունն ու դրա բացակայությունը կարող են կախված լինել մի շարք գործոններից, ինչպիսիք են սթրեսները և տարբեր հիվանդությունները: