Գիտնականները նոր և առավել արդյունավետ հակաբեղմնավորիչ են հայտնաբերել
LifeԱմերիկացի գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններից, փորձարկումներից հետո տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ լոսյոն են ստեղծել, որը զգալիորեն կրճատում է երեխա ունենալու հավանականությունը:

Փորձի ընթացքում նրանք իրար են խառնել տղամարդկային տեստոստերոն հորմոնը սինթետիկ նեստերոնի հետ, ինչի հետևանքով ստացված միացությունը տղամարդկանց մեծ մասի մոտ նվազեցնում է սպերմատազոիդների քանակը: Անցկացված մի շարք ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ նորաստեղծ լոսյոնը դրական ազդեցություն է ունեցել մասնակից տղամարդկանց 90 %-ի դեպքում, քանի որ դրա կիրառումից հետո 1 միլիլիտր սերմնահեղուկում սպերմատազոիդների քանակը կրճատվել է ` դառնալով 1 մլն-ից էլ պակաս:

Այս բանաձևը ստեղծվել է շատ ավելի վաղ, սակայն առաջարկվել է տղամարդկանց միայն հաբերի և ներարկվող նյութերի տեսքով: Իսկ լոսյոնը շատ ավելի հարմար է կիրառելու համար: Հեղինակները որոշ հետազոտություններից հետո պատրաստվում են հակաբեղմնավորիչ լոսյոնը վաճառքի հանել:
Անի Գևորգյան