Վրաերթ Երեւանում. 27-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց
Ուշադրության կենտրոնումՓետրվարի 2-ին, ժամը 11.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին, ժամը 14-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա տղամարդ եւ հայտնել, որ Էջմիածին քաղաքի մոտ վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն: