Տղա երեխաներին պետք չէ ծծակ տալ
LifeԾծակների մասին բազմաթիվ առասպելներ են պտտվում: Գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում ապացուցել են, որ ծծակները կարող են բացասաբար ազդել երեխայի զգացմունքային զարգացման վրա, հայտնում է The Daily Mail-ը: Երեխաները շրջապատողների հետ շփանը սովորում են նմանակման միջոցով:
![]()
Իսկ եթե տղա երեխային ծծակ տաս, ապա նա կդադարի կրկնել դեմքի արտահայտությունները: Նույն բանը տեղի է ունենում մեծահասակների հետ բոտոքսի ներարկումից հետո: Մարդիկ ավելի քիչ զգացմունքներ են ունենում և դժվարությամբ զգում այլ մարդու դեմքի արտահայտության տակ թաքնված զգացմունքները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ ծծակ օգտագործած տղա երեխաները 6-7 տարեկան հասակում ավելի դժվար են նմանակում վիդեոների մարդկանց դեմքերի արտահայտությունները: Զարմանալի է, որ ծծակներն աղջիկների վրա չեն ազդում: Փորձագետները հորդորում են. ծծակներից հրաժարվելով՝ կարելի է խրախուսել կրծքով սնուցումը՝ խուսափելով մի շարք ինֆեկցիաներից:
Անի Գևորգյան