Անչափ համեղ և հեշտ պատրաստվող տորթ՝ 15 րոպեում
LifeԲաղադրիչներ
թխվածքաբլիթ - 200 գր
ընկույզ - 100 գր
շոկոլադ սպիտակ - 50 գր
սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
մեղր - 2 ճ/գդ
շոկոլադ սև - 400 գր
կարագ- 100 գր
կակաո
Պատրաստման եղանակ
Թխվածքաբլիթը, ընկույզը և սպիտակ շոկոլադը ոչ մեծ կտորների ենք բաժանում։ Դնում ենք մի կողմ։
Մուգ շոկոլադը մանր կտրատում ենք։
Փոքր կաթսայի մեջ ենք լցնում սերուցքը և ավելացնում ենք կարագն ու մեղրը։
Դնում ենք կրակի վրա, և խառնելով հասցնում ենք եռման աստիճանի։ Խառնում ենք այնքան մինչև կարագը լուծվի։ Մուգ շոկոլադը լցնում ենք ամանի մեջ։ Ավելացնում ենք տաք սերուցքային խառնուրդը. խառնում ենք այնքան, մինչև շոկոլադը լուծվի։ Ավելացնում ենք թխվածքաբլիթը, ընկույզը և սպիտակ շոկոլադը, խառնում ենք։
Զանգվածը լցնում ենք սննդային փաթեթով կամ փայլաթիթեղով պատված 20 սմ տրամագծով հանվող ձևամանի մեջ։ 3 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Այնուհետև ձևամանից հանում ենք, դնում ամանի մեջ, և վրան կակաո ցանում։ Նախքան մատուցելը պահում ենք սառնարանում։
Մատուցվում է: 3 ժամ անց
Նախն. ժամանակ: 10 րոպե
Պատրաստման ժամանակ: 15 րոպե