Դոլարի, եվրոյի ու ֆունտի փոխարժեքները նվազել են
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 3-ին, կազմել է 485.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.80 դրամ (նվազել է 3.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 606.47 դրամ (նվազել է 10.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.16 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 276.61 դրամ, ոսկի՝ 19,085.43 դրամ, պլատին՝ 15,681.31 դրամ։
Փետրվարի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում գործարք չի կայացել: