Ուշադրություն՝ ապագա մայրիկներին
Ուշադրության կենտրոնումԲոլորիս ինչ-որ չափով հայտնի է, որ բջջային հեռախոսները կարող են վնասել մարդու առողջությունը:

Գիտնականները հղի կանանց արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել, քանի որ դրանցից եկող ռադիոճառագայթումը բացասական է անդրադառնում երեխայի ուղեղի զարգացման վրա:

Անգլիացի մի խումբ գիտնականներ գինեկոլոգների հետ միասին հետազոտություն են անցկացրել կրծողների շրջանում, որի ընթացքում պարզ է դարձել, որ կենդանիները , որոնց վրա դեռ չծնված ժամանակ անընդատ եղել է բջջային հեռախոսի ազդեցությունը՝ ավելի ակտիվ են եղել և ամենավատ հիշողությունն են ունեցել: Բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս հեռախոսը հեռու պահել մարմնից կամ էլ ընդհանրապես չօգտագործել դրանք:
Անի Գևորգյան