Թուրք լրագրողը միջազգային կայքում գովազդում է Հայաստանը (ֆոտո)
ՀասարակությունՀայաստանի մասին բազմաթիվ հրապարակումներով հայտնի թուրք լրագրող Սերդար Քորուջուն միջազգային http://www.mylittleworldtour.com կայքում Հայաստանի մասին պատմող հոդված ու ֆոտոշարք է տեղադրել։
Իր հրապարակման մեջ Սերդար Քորուջուն գովեստի խոսքեր է գրել Հայաստանի գեղեցիկ վայրերի մասին՝ շեշտելով, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալն այնքան էլ կարեւոր չէ Հայաստան այցելելու համար։
Նշենք, որ Սերդար Քորուջուն ֆեյսբուքում պրոֆիլի նկար է դրել Արցախի «Մենք ենք, մեր սարերը»։




