Ձնաբուք Լոռու մարզում. փրկարարները չեն հասցնում բացել ճանապարհը, այն նորից փակվում է (լուսանկարներ , տեսանյութ)
ՀասարակությունԼոռու մարզի Հարթագյուղ-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին, փետրվարի 2-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ձնաբքի պատճառով տասնյակ ավտոմեքենաներ են մնացել արգելափակման մեջ: Դեպքի վայր ժամանած Սպիտակի հրշեջ փրկարարները դուրս են բերել մեքենաները, իսկ ուղեւորներին տեղափոխել անվտանգ տարածք:
Արդեն երեկոյան կրկին նույն հատվածում ձնաբքի մեջ կրկին մեքենաներ են հայտնվել: Պարզվել է, որ դրանք նույն այն մեքենաներն են, որոնց վարորդներին Սպիտակի փրկարարական ջոկատի տղաները հորդորել էին չգնալ նշված ճանապարհով: Փրկարարները կրկին օգնության են շտապել ձնաբքի մեջ մնացած վարորդներին:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ ճանապարհը բացելուն պես վարկյաններ անց այն կրկին փակվել է, քանի որ ուժեղ քամին ձյունը լցնում էր ճանապարհներն ու այն դարձնում անհնար երթեւեկության համար:
(2).jpg)
(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի