Երեւանում շենքի 4-րդ հարկից ընկած երիտասարդի վիճակը միջին ծանրության է
ՀասարակությունԵրեւանի Խորենացի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից փետրվարի 2-ին ընկած 23-ամյա երիտասարդի վիճակը միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից:
Հ. Ս.-ն ունի մարմնական տարբեր վնասվածքներ, նա հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում է:
23-ամյա Հ. Ս.-ն հիվանդանոց է տեղափոխվել Խորենացի 15 շենքի բակից, նախնական տվյալներով, նա ընկել է շենքի 4-րդ հարկի պատուհանից: Դեռ պարզ չէ՝ կատարվածը անզգուշություն է, թե ինքնասպանություն:
Կատարվում է հետաքննություն: