Այս գիշեր Ադրբեջանի զինուժն այս գիշեր արձակել է շուրջ 440 կրակոց, կիրառելով «ԻՍՏԻԳԼԱԼ». ԼՂՀ ՊԲ (ֆոտո)
ՀասարակությունՓետրվարի 2-ին եւ լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարավարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններից՝ արձակելով 25 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
.jpg)